Նիկոլ Փաշինյանի Մոսկվա ժամանելուն պես, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առջև բողոքի ակցիաներ են մեկնարկել «Թուրք Նիկոլ» պաստառներով․․․տեսանյութ

ՌԴ-ում ՀՀ դեսպանտան մոտ ստորագրահավաք է տեղի ունենում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին իր ֆեյս-բուքյան ուղիղի եթերի միջոցով տեղեկացնում է Հայ Դատի Մոսկվայի Գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:

Մարդիկ նշում են, որ եկել են իրենց բողոքը արտահայտելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ, որ թույլ չտան որևէ բան ստորագրի այսօր: Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները պարզել են «Թուրք Նիկոլ», «Stop Նիկոլ» և այլ գրությամբ պաստառներ:

«Ամբողջ հայ համայնքն է դրել իր ստորագրությունը, որ դեմ է այս ամեն ինչին: Ժողովուրդը հիմա բոլորը չէ, որ այստեղ են՝ պայմանավորված պանդեմիայով, բայց բոլորն էլ դեմ են այն ամենին, ինչ կարատվում է մեր երկրի, մեր ժողովրդի դեմ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մելն էլ հավելեց. «Եկել ենք, որովհետև մեր հայրենիքն է ծախվել, նա վաճառել է մեր հայրենիքը, այդ մարդը պետք է ժամ շուտ, օր առաջ հեռանա»:«Դավաճանը պետք է դատվի: Եկել եմ այս-տեղ, որովհետև սրիկային մանդատ չեմ տվել, որ մտնի բանակցությունների մեջ Ալիևի հետ: Այցի նպատակն է, որ այդ դավաճանը մեկ այլ բան չստորագրի»,- նշում են ակցիայի մասնակիցները:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS