Նկատեք տարբերությունը․․․Ալիևը Շուշին անվանեց Ադրբեջանի մշակույթային մայրաքաղաք

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահ Իլհամ Ալիևը, հունվարի 5-ին մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք և ավելացրել․ «Շուշին արժանի է դրան»։

Հիշեցում․

Արևելահայաստանի մշակութային հիմնական կենտրոն Թբիլիսին (Թիֆլիս) չի եղել բուն պատմական Հայաստա-նի տարածքում։ Հայության համար իր նշանակությամբ երկրորդ մշակութային կենտրոնն արդեն պատմական Հայաստանի, Արցախի գավառի Շուշի քաղաքն էր։ Շուշիում գործում էին դպրոցներ, թատրոններ, տպագրվում էին թերթեր, եռում էր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը։

Եվ այսպես մինչև 1920թ․, երբ թուրք-ադրբեջանական բանակների կողմից Շուշիի հայությունը կոտորվեց, տե-ղահանվեց, քաղաքն ավերվեց ու հրդեհվեց։ Հետո, արդեն խորհրդային Ադրբեջանը Շուշին բնակեցրեց ադրբե-ջանցիներով, Ղազանչեցոց եկեղեցին էլ դարձրեց տրակտորների նորոգման կետ։

1992թ․ մայիսի 9-ին կարծես վերականգնվել էր պատմական արդարությունը և Շուշին նորից ոտքի էր կանգ-նում, որպես հայոց մշակութային կենտրոն։ Արդեն Շուշիում գործում էին հիանալի թանգարաններ, վերականգ-նվում էին մշակութային կոթողները․․․և։ Եվ, այո դավաճանության պատճառով այն նվիրվեց թշնամուն։

Նկատեք տարբերությունը․ ըստ Արցախը թշնամուն նվիրած, բայց «ժողովրդի կողմից ընտրված» տգետի․

«Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է», իսկ ըստ հաղթանակած բռնապետ Ալիևի․ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»։

Ի՞նչ ասեմ, նորից և նորից կրկնում եմ, բոլոր նրանք, ովքեր շարունակում են պաշտպանել հայրենիքը կործանած սրիկային, կամ անտարբերներ են, զուրկ են պատմական հիշողությունից, արժանապատվությունից, կամ, այո՝ ծախվածներ են և փողը գերադասում են հայրենիքից»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS