Նույնիսկ 47 տարեկանում կարելի է ամուսնանալ. Առակ որը պետք է բոլորը կարդան

Այս կինը, որը 4 երեխաների մայր էր ամուսնացավ ահա թե ինչպես:
Ես հաճախ եմ լսում միայնակ մայրերի խսսակցությունները, ովքեր ասում են, որ չեն կարողանում ամուսնանալ, որ էլ ոչ ոքի պետք չեն։

Իմ մայրը ամուսնանալու մասին ուշ էր սկսել մտածել, երբ արդեն 34 տարեկան էր։ Ես եղա նրա առաջնեկը։

Նա հայրիկիցս երբեք օգնություն չէր խնդրում։ Նրան միշտ հեռու էր պահում երեխաների լաց ու կոծից։ 6 ամիս անց մայրս եռյակ էր սպասում արդեն։ Բժիշկները շատ էին անհանգստանում նրա համար, քանի որ նա արդեն 40 տարեկան էր, և այդ տարիքում՝ հանկարծ եռյակ։

Եվ ծնվեցին իմ 3 եղբայրները, այս դեպքում արդեն հորս օգնությունը պետք էր, որն էլ նրան ընդհանրապես դուր չէր գալիս։ Մի օր նա ասաց որ գումար է հավաքել և առաջարկում է վաճառել մեր 2 սենյականոց բնակարանը ավելացնել իր հավաքած գումարը և 3 սենյականոց տուն գնել։

Մայրս ուրախությունից թռչկոտում էր, բայց դա երկար չտևեց։ Այն բանից հետո, երբ մայրս ստորագրեց վաճառքի թույլտվության փաստաթուղթը, հայրս վաճառեց բնակարանն ու անհետացավ։ Ինչպես մենք հետո պարզեցինք նա հոգնել էր այդքան շատ երեխաներից և նա սիրուհի ուներ։

Ծնողներս բաժանվեցին։ Մայրս ալիմենտներ պահանջեց, բայց հայրս չվճարեց։ Իսկ տան վաճառքի հետ կապված ոչինչ անել այլևս չէր կարող։ Մենք 5-ով տեղափոխվոցինք մեկ սենյականոց բնակարան, որը մնացել էր մոորս իր ծնողներից։

Շատ դժվար էր և տունը շատ փոքր էր։ Ոչինչ չէր հերիքում, ոչ փողը, ոչ ուտելիքը։ Մայրս հոգնածությունից արդեն ծեր էր երևում։ Հորիցս լուր չունեինք ընդհանրապես, իսկ մայր չէր էլ մտածում ամուսնանալու մասին։ Մի օր մայրս փոքրիկների հետ գնում է այգի զբոսնելու, իսկ ես էլ նրան օգնելու համար հետևում եմ նրան։ Նրան մոտենում է մի տղամարդ ու հարցնում:

-Ինչու՞ է նման գեղեցիկ կինը տխուր:

-Ինչ՞ է ձեզ անհրաժեշտ:

-Կարո՞ղ ենք ծանոթանալ, թե դուք ամուսնացած եք։

-Ամուսնացած չեմ, բայց ես 4 երեխա ունեմ։

Մայրս վեր կացավ ու գնաց եղբայրներիս մոտ։

Հաջորդ անգամ մենք նույնպես նրան հանդիպեցինք և նա նորից փորձեց զրուցել մորս հետ։

Վերջապես մայրս հանձնվեց։
Վերջապես նրանք սկսեցին հանդիպել իսկ 4 ամիս անց նա մորս առաջարկություր արեց։ Ես շատ ուրախ էի մորս համար։

Նա հրաշալի մարդ է, ավելի լավ հայր ես պատկերացնել անգամ չէի կարող, նրան չվախեցրեց նույնիսկ 4 երեխաների փաստը։ Նրանք արդեն 12 տարի է միասին են։ Նա մորս ձեռքերի վրա է պահում։
Բոլորիս մասին հոգ է տանում, ոչ մեկիս աչքաթող չի անում, ամեն երեկո մեզ համար հեքիաթ է կարդում, օգնում է մորս, հանգստյան օրերին ինքն է շուտ արթնանում ու մեզ նախաճաշ տալիս, որ մայրս չհոգնի և գոնե մի քիչ շատ քնի։

Ահա այսպիսի տղամարդիկ գոյություն ունեն։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS