Ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին, և ըստ այդմ՝ ո՞վ է փոխարինում նրան, մինչև ե՞րբ և ի՞նչ լիազորություններով

Որոշեցի տարեսկզբին պաշտոնական լրատվություն կարդալ: Արմենպրես գործակալությունը վարչապետի մա-մուլի խոսնակ Մանե Գևորգյանի ձևակերպմամբ հույժ բազմանշանակ լուր է հեղինակել՝ «Վարչապետ Փա-շինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացված է»:

Նյութը բացեցի, պարզվեց այսպիսի անըստգյուտ եղանակով խոսնակը բացատրել է, Փաշինյանի բացակայութ-յունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Լուսավորիչն էլ, չգիտես ինչու, փոքրատառ էր) մայր եկեղեցում Աստ-վածհայտնության և Սուրբ ծննդյան տոնի պատարագից: Վերստին համոզվեցի, որ ՀՀ պետական լեզվի իմա-ցությունը խնդրահարույց է, գումարած հայտնի ձևակերպումը՝ իմ լեզուն իմ թշնամին է:

«Ինքնամեկուսացված» եզրույթը հարցերի շարք է առաջացնում՝ ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշին-յանին, և ըստ այդմ՝ ո՞վ է փոխարինում նրան, մինչև ե՞րբ և ի՞նչ լիազորություններով:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS