Ովքեր են ամենաքմահաճ կանայք ըստ կենդանակերպի նշանների

Ովքեր են ամենաքմահաճ կանայք ըստ կենդանակերպի նշանների.

Խոյ
Խոյ աղջիկները համառ են, եսասեր եւ անկախ: Նրանք սիրում են կառավարել տղամարդկանց եւ հետեւել, թե ինչպես են իրենց աստվածացնում: Խոյ կնոջ կողքին տեղ ունենալու իրավունքի համար տղամարդը ստիպված կլինի կատարել նրա բազմաթիվ քմահաճույքները: Եվ նրա հետ վիճելն անօգուտ է. նա, միեւնույն է, ցանկացած միջոցով կհասնի իր ուզածին: Բայց նույնիսկ կատարելով նրա բոլոր ցանկությունները՝ չի կարելի հույս ունենալ, որ նա միշտ ձեր կողքին կլինի, քանի որ միշտ կարող է հայտնվել ինչ-որ մեկը, որը հնազանդորեն կկատարի քմահաճ լեդիի բոլոր ցանկությունները:

Ցուլ
Ցուլ կնոջ հետ տղամարդը պետք է պատրաստ լինի կյանքի դժվարությունների՝ լի դրամատիկ տեսարաններով, հիստերիայով եւ սպասքը կոտրելով: Նրանից առաջ անցնելու կամ ներողություն ստանալու հույս մի ունեցեք: Միակ ելքը համակերպվելն է, ընդունել, որ նա ճիշտ է, եւ սպասել, մինչեւ կրքերի հրաբուխը փոքր-ինչ կհանդարտվի:

Երկվորյակներ
Երկվորյակ կանայք հակված են փոփոխականության, կարող են հաճախ փոխել զուգընկերներին: Նրանք առանց խղճի խայթի կարող են սեթեւեթել սիրելիի հետ, սիրում են ազատություն: Նրանց կարելի է կողքին պահել՝ միայն ընդունելով խաղի նրա կանոնները: Բացի այդ՝ նա ավելի շուտ կընտրի հաջող աշխատանքը, քան տանտիրուհու կարիերան:

Խեցգետին
Խեցգետին աղջիկները սարսափելիության աստիճան լացկան են ու նեղացկոտ: Նրանք հավատարիմ են, ամեն ինչի պատրաստ են հանուն սիրելիի, բայց եթե փոխադարձաբար նույնը չեն ստանում, կարող են փակվել ու դեպրեսիայի մեջ ընկնել: Ընդ որում, բուռն բացատրություններով ոչնչի չեք հասնի, կօգնեն միայն քնքշությունն ու շոյանքները, որոնք ստանալով՝ Խեցգետին կինը կփափկի ու կտրվի ձեզ:

Առյուծ
Առյուծ կանայք տիրական են ու պահանջկոտ: Նրանք իրենց լավագույնն են համարում, այդ պատճառով նրանց կողքին կարող է լինել միայն արժանավորը: Դիպչելով Առյուծ կնոջ ինքնասիրությանը՝ դուք միանգամից կիմանաք այն ամենը, ինչ նա մտածում է ձեր մասին: Տղամարդու համար դժվար է նվաճել նման կնոջ: Դա հնարավոր է, եթե նրան շքեղ ու թանկարժեք նվեր մատուցեք եւ ասեք, որ նրան աստվածուհի եք համարում: Միաժամանակ, տղամարդը նրա համար պետք է առնական մնա:

Կույս
Կույս կանայք, ինչպես եւ Առյուծները, հակված են իրենց ընտրյալին պահանջների մի ամբողջ ցանկ ներկայացնել, սակայն դա նրան չի խանգարի շփվել անհաջողակի հետ, եթե նրա մեջ հետաքրքիր ինչ-որ բան գտնի: Կույսերը հաճախ թեթեւամիտ են, սիրում են վիճաբանել, ամեն ինչին առարկել եւ բոլորին քննադատել:

Կշեռք
Կշեռք կանայք միշտ վստահ են իրենց անկրկնելիության հարցում, նրանք սիրում են տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել, աղմկոտ երեկույթների մասնակցել: Ընդ որում՝ նրանց հետաքրքրում են ոչ այնքան տղամարդիկ, այլ նրանց հիացմունքը իրենց հանդեպ: Կշեռք կանանց ամբողջ կյանքը խաղ է, որը նրանց երկրպագուները պետք է գնահատեն: Նրանք սիրում են շքեղությունն ու տանել չեն կարողանում ամենօրյա պարտականությունները:

Կարիճ
Կարիճ կանանց հետ կյանքը պատերազմի է նման. կա՛մ հաղթանակ, կա՛մ տանջալից մարտեր ու պարտություններ: Ընդ որում՝ նրանց հետ կարող է միաժամանակ ե՛ւ շատ լավ, ե՛ւ շատ վատ լինել: Կարիճ կանանց ամուր նյարդերով եւ հրեշտակի համբերությամբ տղամարդ է հարկավոր: Նրանք կարող են որոշ ժամանակ սիրալիր ու համակերպվող ձեւացնել, բայց շուտով իրական էությունը, ամեն դեպքում, ի հայտ կգա: Բացի այդ՝ նրանք սարսափելի խանդոտ են:

Աղեղնավոր
Աղեղնավոր կինը տղամարդու բնավորություն ունի: Նա հազվադեպ է քնքշություն եւ հնազանդություն դրսեւորում, փոխարենը սիրում է աղմկոտ տղամարդկանց շրջապատում գտնվել: Նա պաշտում է տղամարդկանց ուշադրությունը, պատրաստ է նույնիսկ սիրելիի աչքի առջեւ սեթեւեթել նրանց հետ: Տղամարդը ստիպված է համակերպվել սրա հետ, քանի որ նա չի հանդուրժի խանդի տեսարանները:

Այծեղջյուր
Այծեղջյուր կանանց կարգախոսն է՝ «ինքնատիրապետում եւ զսպվածություն»: Եթե նույնիսկ նրա ներսում զգացմունքների փոթորիկ է, նա ձգտում է արտաքուստ ցույց չտալ դա: Այծեղջյուր կանայք երազում են իսկական տղամարդկանց մասին եւ վախենում են սիրահարվել: Չափազանց զգուշավորությունը երբեմն հանգեցնում է կողակցի սխալ ընտրության եւ տառապանքի: Տղամարդը պետք է զինվի համբերությամբ եւ շատ ջանք գործադրի՝ Այծեղջյուր կնոջ զգուշավորության եւ զսպվածության սառցե պատը հալեցնելու համար: Փոխարենը նա կարող է չմտահոգվել նրա հուսալիության հարցում:

Ջրհոս
Ջրհոս կանայք սովորաբար հրաշալի ընկեր են դառնում տղամարդկանց համար, քանի որ հենց սկզբից հազվադեպ են նրանց մեջ պոտենցիալ կյանքի ընկեր տեսնում: Այս կանայք շատ էմոցիոնալ են, դյուրագրգիռ, բայց արագորեն հանգստանում են: Նրանք վախենում են ծանր կրքերից, այդ պատճառով եթե տղամարդը խանդի տեսարաններ է սարքում, Ջրհոս կինը, ամենայն հավանականությամբ, կվախենա եւ կհեռանա: Կայունությունը Ջրհոսների բնորոշ գիծը չէ:

Ձկներ
Ձկները չափազանց զգայուն եւ խոցելի էակներ են: Նրանք կարող են մի շարք խնդիրներ հորինել իրենց համար, այդ պատճառով իրենց տղամարդուց զգացմունքների մշտական հավաստում են պահանջում: Իսկ եթե դա չեն ստանում, կասկածներով ու տառապանքներով տանջում են ե՛ւ իրենց, ե՛ւ զուգընկերոջը: Իսկ եթե զուգընկերն օրական մի քանի անգամ արտահայտի իր զգացմունքները, ժամանակի ընթացքում կինը կհարմարվի դրան ու ավելին կպահանջի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS