Որդիս մեր գոյության մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ գալիս է բերքահավաքի ժամանակը․․․մենք ուզում ենք վաճառել այն, իսկ նա նեղանում է

Որդիս մեր գոյության մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ գալիս է բերքահավաքի ժամանակը․․․մենք ուզում ենք վաճառել այն, իսկ նա նեղանում է։Ես ու ամուսինս ապրում ենք գյուղում,ամեն օր քաղաք ենք գնում աշխատանքի՝ մոտ 25 կիլոմետր: Հողամասում մեր աշխատանքը սկսվում է գարնան սկզբում, և ավարտվում միայն աշնանը:

Ունենք մի որդի, 35 տարեկան է, ունի ընտանիք, երկու երեխա, և բնկավում են նրանք քաղաքում: Կար ժամանակ, երբ Արսենը հաճախ էր գալիս գյուղ, մեզ օգնում, հող փորում, խողովակները նորոգում: Բայց արդեն մի քանի տարի է, ինչ դադարել է օգնության ձեռք մեկնել:

Իսկ մենք էլ երիտասարդ չենք, ու ավելորդ չէր լինի նրանից որևէ աջակցություն ստա նալը, բայց դե չենք զանգում, չենք կանչում: Կո-րո-նավիրուսի հետ կապված այնպես ստացվեց, որ արդեն գրեթե 1 տարի է, ինչ իմ ու ամուսնուս աշխատանքը կրճատվել է, ու բնա-կանաբար ավելի քիչ ենք վաստակում: Ու բավականին մեծ օգուտ ենք ստանում մեր բերքի վաճառքից:

Մենք միշտ մեծ մասը տալիս էինք որդուս ընտանիքին, և միայն մնացածը վաճառում, բայց այս տարի ինքներս էլ ունենք գումարի կարիք, դրա համար էլ որոշեցինք ամբողջը վաճառել: Երբ Արսենին ասացինք դրա մասին, նրան դուր չեկավ:Երկար բացակայութ-յունից հետո նա եկավ միայն այն ժամանակ, երբ հասել էր ելակը:

Ասացինք, որ ամբողջը վաճառել ենք, իսկ նրանց համար փոքր դույլով ենք թողել: Նա մեզ այնպես նայեց, կարծես նրա երեխաների ձեռքից խլել էինք հացի վերջին կտորը:Օրեր առաջ զանգել հետաքրքրվում էր, թե երբ կարող է գալ, կարտոֆիլ տանել: Մենք Արսե-նին սովորականից բավականին քիչ տվեցինք, ու նա լուրջ նեղացավ:

Հասկանում ենք, թե ինչու է նման ռեակցիա տալիս: Բնական է, որ մեր հողի վրա աճածն ավելի լավն է, անվճար է, հեշտ է, բայց չէ որ մեր մասին էլ է պետք մտածել: Եթե ամբողջը տանք նրան, ինչպես կապրենք: Մի՞թե այդքան վատ բան ենք անում, որ մտածում ենք սեփական պահանջարկների մասին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS