Որոշեցի գնալ ընկերուհուս տեսության․ Նրա երեխաների համար Kinder-ձվիկներ գնեցի․․․Ավագ որդու վերաբերմունքից ուղղակի ապշած եմ

Մոտ 1 ամիս առաջ գնացել էի ընկերուհուս տուն։ Նա 2 տղա ունի՝ 3 ու 6 տարեկան։ Ճանապարհին մտա խա-նութ, երեխաների համար կինդեր ձվիկ առա, միրգ ու փոքրիկ տորթ։

Ներս մտա, բարևեցի բոլորին, մի քանի ստանդարտ բան ասացի, որ ուրիշի երեխաները շուտ են մեծանում և գնացի հյուրասենյակ։ Տոպրակից հանեցի ձվիկները, տվեցի փոքրիկներին, իսկ մնացածը դրեցի սեղանին։ Կրտ-սերը մի անգամից սկսեց բացել ձվիկը, իսկ ավագը նայեց մորը։

Ես չհասկացա, թե ինչումն է խնդիրը։Մայրը ասաց․

—Լավ, կեր, նվեր ես ստացել։ Բայց խաղալիքը Գոռիկին կտաս։

Զարմացած հարցնում եմ ընկերուհուս․

—Երեխան ալերգիա ունի՞։

—Չէ, ինչի՞ց ենթադրեցիր։

—Դե, որ ձվիկը առանց քո թույլտվության չբացեց, զարմանալի է։

—Մենք հիմա իր համար նման բաներ չենք գնում։ Էտ ձվիկի մեջ ուտելու բան էլ չկա, իսկ խաղալիքների համար արդեն մեծ է ինքը։ Տանը լիքը կոնֆետ կա, թող ուտի։

Նորից եմ հարցնում, ինչպե՞ս են մի երեխայի համար գնում, իսկ մյուսի համար՝ ոչ։ Ավելի շատ զարմացա, երբ ընկերուհիս ասաց, որ փոքրի համար յոգուրտ էլ են գնում, քանի որ փոքր է, չեն կարող բացատրել, որ այնքան էլ օգտակար չէ, երեխան ուզում է, իրենք էլ գնում են։

Իսկ ավագ տղային ուղղակի ասում են, որ չի կարելի և վերջ։Նշեմ, որ ընկերուհուս ընտանիքը աղքատ չէ, հաս-տատ օրական 1 ավել յոգուրտ գնելն իրենց համար խնդիր չէ։ Ես համարում եմ, որ նման վարքով մայրը միայն տրավմա է հասցնում երեխային, նրան օտարացնում ընտանիքից։ Գուցե ես երեխաներ չունեմ, դրա համար էլ ինչ-որ բան չեմ հասկանում, բայց այդ ամենն ինձ համար անընդունելի է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS