Չարաբաստիկ հիվանդությունը հոգեպես հաղթահարել եմ

Սյուզան Մարգարյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում։

Երգել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երգչախմբում, 1977 թվականից՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային նվագախմբում, 1978 թվականին առաջին անգամ բեմ է բարձրացել «Սերպանտին» նվագախմբի հետ։

1979 թվականին ավարտել է Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը, 1984 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։

1980 թվականից երգել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, 1990 թվականից՝ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում:

«Հաճախ մոռանում եմ հիվանդությանս մասին, այդպես ապրելն ավելի հեշտ է».- ասաց ժողովրդական արտիստ Սյուզան Մարգարյանը՝ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում։

Նրա խոսքով, այդ հիվանդությունը չարաբաստիկ է, շատ դժվար է ենթարկվում վերջնական բուժման, օրգանիզմը շարունակում է պայքարել, իսկ հոգեպես երգչուհին վաղուց հաղթահարել է այն։ Սյուզան Մարգարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք լսել «Կաղապարտց դուրս» հաղորդաշարում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS