Չինաստանի բժշկական համալսարանի գիտնականները կաղմբի մեջ հակաքաղցկեղային միացություն են հայտնաբերել

Սովորական սպիտակ կաղամբի, գունավոր կաղամբի եւ բրոկոլիի մեջ հակաուռուցքային ակտիվություն ունեցող օրգանիկ միացություն է պարունակվում՝ պնդում են Չինաստանի բժշկական համալսարանի գիտնականները:

Մասնագետների ուշադրությունը գրավել է սուլֆորաֆանը (SFN), որն առկա է կաղամբի կազմում: Այդ օրգանիկ միացությունը պարունակվում է խաչածաղկավորների ընտանիքում, որին պատկանում են կաղամբի տարբեր տեսակները: Հետազոտողների խոսքով՝ սուլֆորաֆանն ունի բոլոր շանսերը հակաքաղցկեղային նոր միջոց դառնալու համար:

Գիտնականների խոսքով՝ SFN-ն փոփոխություններ է առաջացնում քաղցկեղային բջիջների մորֆոլոգիայում եւ նվազեցնում դրանց կենսունակությունը: Օրինակ, ճնշվում է HCT 116 տեսակի վտանգավոր բջիջների ակտիվությունը:

Գիտնականների տվյալների համաձայն՝ կաղամբում առկա նյութը կարող է դեղամիջոցի ազդեցություն ունենալ: Սակայն դեռեւս դժվար է ասել՝ երբ եւ ինչպես այդ նյութը հնարավոր կլինի ներառել նոր դեղամիջոցների կազմում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS