Պատմություն մարդու և ձիու մասին, որ պետք է կարդան բոլորը

Սա պատմություն է մարդու և ձիու միջև սիրո և ընկերության: Այն մասին, թե ինչպես Նիկոլ Գրեմը նախընտրեց մնալ իր՝ լողափի ցեխերի մեջ խրված ձիու կողքին և պահել նրա գլուխը վերև, որպեսզի կենդանին չխեղդվի, այնքան ժամանակ, մինչև ժամանեն փրկարարները:

Նա զբոսնում էր իր Աստրո անունով ձիու հետ, երբ կենդանին, հանկարծակի խրվում է սորուն ցեխերի մեջ և այլևս չի կարողանում դուրս գալ: Աստրոյի տիրուհին երեք ժամ շարունակ կենդանու գլուխը գրկած, նրա հետ միասին մնում է ցեխերի մեջ:

Բայց կենդանին ավելի խորն էր խրվում և շուտով կսկսեր մակընթացությունը, որի ժամանակ արդեն հնարավոր չէր լինի փրկել կենդանուն: Գրեմի հետ էր նաև նրա 18-ամյա դուստրը, որը և հեռախոսով կանչում է փրկարարներին: Վերջիններիս ևս չի հաջողվում կենդանուն դուրս բերել: Եվ միայն տրակտորի ու ուղղաթիռի օգնությամբ են կարողանում կենդանուն հանել լողափնյա ճահճից: Կենդանուն հանելուց հետո

Գրեմն ասում էր. -Դա սարսափելի էր: Ահավոր էր տեսնել, թե ինչպես է քո սիրելի կենդանին հոգնել պայքարելուց: Բարեբախտաբար ամեն ինչ հաջող ավարտ ունեցավ և ամեն ինչ կատարվեց վերջին րոպեներին, ինչպես ֆիլմերում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS