Պուտինը եռակողմ հանդիպման ժամանակ տարօրինակ հայտարարություն արեց «Պետք չէր հայերի հետ այդպես վարվել»․ Զգուշացո՞ւմ էր դա Ալիևին, թե՞․․․

«Ես կցանկանայի հատուկ նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային մշակումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործո-ղությունները գործընկերների,Մինսկի խմբի նախագահների հետ»,ըստ Կրեմլի կայքի՝հայտարարել է ՌԴ նախա-գահ Պուտինը Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ, որ այսօր կարեւոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտների հետ կապված հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարա-րությունում: Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպա-նության հետ կապված հարցերը», ասել է Պուտինը:

Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային ո՞ր մշակումների մասին է խոսքը, որոնց ձգտել է հետեւել Ռուսաս-տանը: Օրինակ, պատերազմով հարցերը լուծելը մտնո՞ւմ էր այդ մշակումների մեջ, իսկ Լավրովի պլա՞նը, ռուս խաղաղապահների տեղակայո՞ւմը, սահմանազատո՞ւմը: Գուցե Թուրքիայի մասնակցությո՞ւնը ռազմական գոր-ծողություններին, ՌԴ հետ մոնիտորինգի կենտրոնի ստեղծո՞ւմը: Իսկ Հայաստանի կանխորոշված պարտութ-յունը մտնո՞ւմ էր այդ մշակումների մեջ, չէ՞ որ Հայաստանի հաղթանակի պարագայում ռուս խաղաղապահները չէին կարող մուտք գործել Ղարաբաղ:

Փոխարենը, նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, հարցեր են դրել երրորդ համանախագահի՝ Ռուսաստանի առաջ, նրան մեղադրելով սե-պարատ գործողությունների համար: Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դրել են Արցախի կարգավիճակի, պատերազմի արդ-յունքներով կարգավորման բացառման, տեղահանվածների վերադարձի, Թուրքիայի դերի մասին հարցերը: Ար-ցախի կարգավիճակի հարցն օրինակ առանցքային էր Մինսկի խմբի բոլոր մշակումներում, ինչը չկա Լավրովյան պլանում:

Արցախի կարգավիճակի եւ մյուս առանցքային հարցերը ներկայում կախված են Մոսկվայի վրա, այդ թվում խա-ղաղապահների հարցը, որի մանդատը Բաքուն չի ստորագրել: Հակահայկական եռակողմ հայտարարութ-յունը լեգիտիմացնելու փորձերը ձախողվում են, իսկ Մինսկի խումբը Մոսկվայի առաջ փաստացի դրել է կամ խմբի կազմում կարգավիճակի հարցի լուծման, կամ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու «ընտրութ-յունը»: Այս հարցում Արեւմուտքի հետեւողականության դեպքում Մոսկվան ու Բաքուն հայտնվելու են բարդ ի-րավիճակի առջեւ, քանի որ Արցախի կարգավիճակի հարցը Մոսկվայի թրքահաճո ջանքերի արդյունքում վեր է ածվում միջազգային ուժեղ լծակի:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը տապալված է նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ՝ Ադրբե-ջանը կորսված է, Հայաստանը՝ այս վիճակում, այսպես ասենք: Ռուսաստանի փրկությունը հայկական գործոնն էր, որն այդ երկրի կլեպտոկրատական ռեժիմը մսխել է Լավրովյան պլանով:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS