Ռուսաստանը ակտիվանում է․ Ինչ է սպասվում Ադրբեջանին․․․Դե բռնվեք ազերիներ

Երեկ Ռուսաստանը հայտարարել էր Կասպիական նավատորմի զորավարժության մասին՝ հայտնելով, որ դա տեղի է ունենում Հարավային ռազմական օկրուգի օդուժի հետ գործակցվածության մեխանիզմով: Դա հետա-քրքիր ձևակերպում է, եթե նկատի առնենք այն, որ ՌԴ հարավային ռազմական օկրուգի մեջ է նաև Հայաս-տանում ՌԴ ռազմակայանը, իսկ այդ ռազմակայանի մեջ է նաև այդ կարգավիճակն ունեցող «Էրեբունի» օդա-նավակայանը, որտեղ բազավորված են ռուսական ռազմական կործանիչներ: Ըստ այդմ, Կասպիական նավա-տորմի և ՌԴ հարավային ռազմական օկրուգի օդուժի գործակցված զորավարժությունն ու թիրախների խոցման գործողությունները առանձնահատուկ իմաստ են ստանում Արցախում հրահրված թուրք-ադրբեջանա-ահա-բեկչական պատերազմի ֆոնին, հաշվի առնելով նաև, որ այդ պատերազմը այլ բան չէ, քան Ռուսաստանի հա-մար կենսական ռեգիոն համարվող Կովկասում թուրքական ագրեսիվ հավակնությունների պարտադրման փորձ:

Փաստ է այն, որ ներկայումս անկասկած ընթանում են քաղաքական ինտենսիվ քննարկումներ ամենատարբեր ձևաչափերով, այդ թվում, իհարկե, առանցքայինը՝ ռուս-թուրքական: Հատկանշական է, որ Կասպիական զորա-վարժությունը տեղի է ունենում Էրդողանի՝ Պուտինին զանգից և պատերազմից մոտ 20 օր անց միայն։ Մնում է ենթադրել, թե ինչպիսի խոսակցություն է եղել, որ Ռուսաստանը երկու օր անց որոշում է ուժի ցուցադրություն անել Կասպիցից մինչև Հարավային ռազմական օկրուգի օդուժ՝ Ադրբեջանը «պարուրող» բավականին մեծ կո-րով: Ի դեպ, այդ համատեքստում, թերևս, արժե հիշել նաև, որ ադրբեջանական պաշտոնական պրոպագանդան դեռևս 2016-ից հետո պարբերաբար անհանգստություն ու մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը որոշում էր կայացրել Կասպիական տարբեր նավահանգիստներում «ցրված» իր նավատորմը բա-զավորել Կայսպիսկում կառուցվող նոր, մեծ և արդիական, հարվածային ավելի մեծ կարողություններով նավա-տորմային բազայում՝դե ֆակտո մոտեցնելով այն Ապշերոնին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS