Սարո Թովմասյանը հրապարակել է գեղեցկուհի կնոջ և դստեր լուսանկարները

Շոուբիզնեսի ներկայացուցիչների մոտ կա ընդունված երկու տարբերակ. երբ նրանք ամուսնանում են, կամ իրենց հարսանիքը մեծ շոու են դարձնում` հարսանեկան բոլոր նկարները տարածելով համացանցով, կամ վարվում են լրիվ հակառակի պես` խիստ գաղտնի են պահում իրենց ամուսնացած լինելը, և կնոջը կամ ամուսնուն:

Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները նույնպես բացառություն չեն, և շատ հաճախ սիրելի աստղի ընտրյալին տեսնելու համար երկրպագուները մեծ ջանքեր են թափում, սակայն ապարդյուն:

Ահա այդպես, իր ամուսնությունը բոլորից գաղտնի էր պահել բոլորի կողմից սիրված երգիչ Սարո Թովմասյանը, ում ամուսնացած լինելու մասին լուրը հանրությունը իմացավ երգչուհի Նանայի միջոցով, որ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց` գրելով` «Ես, Սարոն և Սարոյի կինը՝ Տաթոն»:

Սակայն համացանցը այն բաց հարթակն է, որտեղ ինչ-որ մեկին գաղտնի պահելը գրեթե անհնար է, և ահա Wedding.am-ը ներկայացնում է Սարոյի գեղեցկուհու կնոջը` Տաթևիկին և նրանց փոքրիկ հրեշտակին` 2-ամյա Վիկային:

Փոքրիկը ջրի 2 կաթիլի պես նման է աստղ հայրիկին:

Աղբյուր՝ Wedding.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS