Սա էլ իմ խոստացված լավ լուրը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ խոստանալով, որ այսօր լավ լուր է հայտնելու:

«Սպասեք առավոտյան հասնեմ գործի տեսեք ինչ լավ լուրեմ հայտնում ձեզ համար։))))»,- գրել էր Սուրենյանը:

Այսօր արդեն նոր գրառում է կատարել՝ հայտնելով սպասվող եղանակի մասին:
«Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-27-ին հանրապետության ողջ տարածքում, այսօրվա հետ համեմատած, ցերեկային ժամերին աստիճանաբա կբարձրանա 10-12 աստիճանով։

Օր օրի տաքանալով, 2-3 աստիճանով, արդեն ապրիլի 27-ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․ +16, նախալեռնային բնակավայրերում՝ +18․․․+20, հովտային բնակավայրերում՝ +20․․․+22 աստիճանի։ Երևանում նույնպես, այսօր ցերեկվա +8․․․ +10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20․․․+22 աստիճան տաքը։

Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն՝ լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաև ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20մ/վրկ։ Ապրիլի 23-24-ին ցիկլոնը կսկսի թուլանալ և տեղումները կլինեն առանձին հատվածներում և շատ կարճատև, իսկ ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS