Վիտոյին չի կարելի ասել՝ դու ու՞մ շունն ես, որ… ա՛յ վիժվածքներ. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ է. իմ գրառումները երբեմն շատ կոշտ են։ Կարելի՞ է ավելի հանգիստ գրել։

Իհարկե՝ կարելի է։ Դե, որ կարողանայի ավելի հանգիստ գրել, հաստատ այդպես էլ կգրեի։

Վիտոյի հասցեին կոպիտ գրառում եմ արել։ Տարածում են։

Ինչ-որ մարդիկ ի պաշտպանություն Վիտոյի՝ գարշահոտ բերանները բացել են իմ հասցեին։

Դե, ջհանդամ, նորություն չի։ Հետն էլ զուգահեռ՝ անասունի պես հայհոյում են Առաջին նախագահին ամենակեղտոտ խուլիգանների պես։

Լեւոն Տեր-Պետրոսյանը, ա՛յ վիժվածքներ, ողջ կյանքը փայլել է իր զսպվածությամբ, էլ չասեմ ծով համբերության մասին։

Իմ գրառումների հետ ի՞նչ կապ ունի Առաջին նախագահը, այ ոչնչություններ։

Ես գուցեեւ ավելի խաղաղ պահերիս զղջայի, որ կոպիտ բնորոշումներով եմ ներկայացրել Վիտոյի «վեհ» կերպարը, եթե դուք անասունի պես չվիրավորեիք իմ գրառումների հետ առնչություն չունեցող Մարդուն։

Չէ, դուք դրա հնարավորությունը չեք տալիս ինձ։

Ձեր միածալք ուղեղի տրամաբանությամբ՝ կարելի է Առաջին նախագահին հայհոյել փողոցային խուլիգանի պես, իսկ ձեր Վիտոյին չի կարելի ասել՝ դու ու՞մ շունն ես, որ…

Տեսնես՝ ինչի՞։

Որովհետեւ ձեր «շու՞նն» է։

Չէ, չեմ զղջում։

Արժանի չեք։

Շարունակեք ոռնալ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS