Տարածվել է մի տեսահոլովակ որտեղ ասվում է թե կա մի դեղ որը 5 օր ընդունելուց հետո մահանում ես

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ.

• Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։

• Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։

• Նման տեսահոլովակների տարածումը ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։

• Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ։

Եվ վերջապես, տարածե՛ք, թող բոլորն իմանան»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS