Տաքսու վարորդը իր տանը ապաստան է տվել 100 տարեկան կնոջը, ու դուրս էին հանել հարազատները․․․

Տաքսու վարորդը իր տանը ապաստան է տվել 100 տարեկան կնոջը, ու դուրս էին հանել հարազատները․․․Ալեքսանդրա Լևչենկոյին
կարելի է ունիկալ մարդ համարել․ կինը նշել է 100-ամյակը, բացի այդ պատերազմի մասնակից է եղել, պարգևատրվել է։ Սակայն,
չնայած տարիքին և կատարած աշխատանքին, նա զրկվել է իր տնից, իսկ խաբեբաները․․․ բարեկամներն են։

Ինչպես հայտնում է ռուսական ամսագրերից մեկը, Ալեքսանդրա Լևչենկոն անկոտրում է եղել պատերազմի տարիներին, չնայած
նույնիսկ այն փաստին, որ այդ աղետը խլեց իր որդուն և ամուսնուն։ Չհամակերպվելով այդ փաստի հետ և այլևս չդիմանալով նույն
քաղաքում, կինը վերադարձել է իր հայրենիք՝ հյուսիսային Օսիա։Ալեքսանդրան մինչև հիմա էլ կապրեր այնտեղ, եթե 2002-ին կնոջը
գտած հեռավոր բարեկամները կեղծ գործարք չկատարեին։

Կնոջն առաջարկեցին խնամք՝ փոխարենը ստանալով բնակարանը։ Ալեքսանդրան համաձայնվեց, բայց արդյունքում մնաց առանց
սեփական տան և․․․ միայնակ։Այդպես վստահելով հարազատներին՝ տարեց կինը մնաց փողոցում։ Բարեբախտաբար, դեռ կան բա-
րեհոգի մարդիկ։Ռամիզ անունով մի տղամարդ՝ իմանալով խեղճ տատիկի պատմությունը, փորձեց նրա համար բնակարան գտնել,
սակայն շուտով տարավ իր տուն։

Մինչ այդ Ալեքսանդրան զգաց փողոցում ապրելու բոլոր դժվարությունները, հարյուրավոր դռներ թակեց․․․ Նույնիսկ տարիքը չկարո-
ղացավ հող փորելուն, ճաշ պատրաստելուն և լվացք անելուն խոչընդոտել, քանի որ մի կերպ պետք էր գոյատևել․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS