Տաք եղանակը և շոգը նորից գրոհում է…

Հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Առաջիկա օրերին՝ հուլիսի 28-29-ին, օգոստոսի 1-ին՝ հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,

հնարավոր է՝ քամու ուժգնացում, բայց դրանից շոգը ոչ միայն չի նահանջի, այլ նոր թափ կհավաքի։

Այս մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝

օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով, տեղումներ էլ չեն լինի:

ԱԻՆ-ից զգուշացնում են, որ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևանում այսօր ցերեկը կլինի 33-35, գիշերը՝ 31-33 աստիճան տաքություն:

Փոխարենը զով և անձրևային եղանակ կլինի Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում,

Լոռիում և Տավուշում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS