Տղան տարեց հորը տարել էր ռեստորան համեղ ուտեստներ հյուրասիրելու: Շարունակությունը հուզել է ողջ համացանցը

Ծնողները վաղ թե ուշ ունենալու են ձեր աջակցության կարիքը: Եվ այդ ժամանակ պիտի ընտրություն կատարեք. օգնել նրանց թե պատասխանատվությունը գցել ուրիշների վրա:

Բայց դուք արդյո՞ք կկարողանաք ազատվել այն մարդկանցից, ովքեր ձեր մանկությունը լցրել են սիրով և հոգատարությամբ:

Մի տղամարդ բերեց իր տարեց հորը ռեստորան, որպիսի նրան համեղ ընթրիք հյուրասիրի: Հայրը շատ ծեր և թույլ էր:

Երբ նա ուտում էր, սնունդի պատառներն ընկնում էին նրա վերնաշապիկին և տաբատին: Սրահում գտնվող մարդիկ գլուխները ուրիշ կողմ էին թեքում կամ զզվանքով էին նայում, սակայն որդին իրեն հանգիստ էր պահում:Երբ ընթրիքն ավարտվեց, տղան շատ զգույշ օգնեց հորը վեր կենալ և տարավ նրան լվացարան:

Այնտեղ կարգի բերեց հոր հագուստը, լվաց նրա դեմքն ու ձեռքերը, սիրով ուղղեց ճերմակ մազերը և օգնեց դնել ակնոցը:

Երբ նրանք վերադարձան ռեստորանի սրահ, նրանց դիմավորեց բացարձակ լռությունը:

Միակ բանը, որ կարելի էր լսել, մարդկանց շշուկն էր, ովքեր քննադատում էին ծերունու անշնորք պահվածքը: Տղան փակեց հաշիվը և նրանք քայլեցին դեպի ելքը:

Այդ պահին սրահում գտվող մի տարեց մարդ վեր թռավ և բացականչեց.

Կարծես դուք ինչ-որ բան եք մոռացել:

Տղան նայեց շուրջը, ձեռք տվեց գրպաններին և ասաց.

-Մենք ոչինչ չենք թողել:

-Դուք այստեղ նստած յուրաքանչյուրին ինչ-որ բան եք թողել: Դաս եք թողել յուրաքանչյուր որդու և դստեր համար և հույս՝ յուրաքանչյուր ծնողի համար:

Սրահի մարդիկ լռեցին: Նրանցից յուրաքանչյուրն ամաչեց, որ քննադատել է այդ հորն ու որդուն:

Չէ որ պատիվ է, երբ ճակատագիրը հնարավորություն է տալիս հոգ տանել տարեց ծնողների մասին, այն մարդկանց մասին, ովքեր տվել են մեզ իրենց ժամանակը, առողջությունը և գումարը: Նրանք ՄԻՇՏ արժանի են մեր մեծագույն հարգանքին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS