Ցավալի լուր. Զոդի կամրջի վրա տեղի ունեցած սարսափելի ավտովթարի տուժածներից 20 տարեկան Ծաղիկ Համբարձումյանը այսօր հիվանդանոցում մահացել է…

Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացավ:

Ավելի վաղ նա վիրահատվել էր՝ շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով: Թեև վիրահատությունը հաջող էր անցել, բայց, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց: 4 օր շարունակ նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Այսպիսով, վերոնշյալ վթարի զոհերի թիվը հասավ 7-ի:

Ավտովթարի գործով այսօր կալանավորվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը։

Զոդի կամրջի վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացավ

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS