«Փաշինյան, հյուր ունենք», կամ այց վարչապետի ծնողներին. armeniasputnik.am

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծնողներն ապրում են Իջևանում` համեստ տանը, հպարտանում են իրենց ժողովրդով և անհանգստանում որդու համար։

Sputnik Արմենիան պարզել է, թե ինչ մանկություն և ինչ պատանեկություն է ունեցել երկրի առաջնորդը։

«Փաշինյան, հյուր ունենք», – կանչում է ամուսնուն ժպտերես կինը` մի ակնթարթ գլուխը վեր բարձրացնելով մարգերից։ Տնից հապճեպ, արագ քայլերով դուրս է գալիս մի տղամարդ։ Մեզ տեսնելով` ողջունում է. «Բարի գալուստ։ Մտեք։ Այստեղ այնպիսի թթի օղի ունեմ։ Բժիշկներն ինձ արգելել են խմել, իսկ ձեզ կարելի է։ Մտեք, մտեք»։

Վարչապետ Փաշինյանի ծնողների տունը գտնվում է Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում։ Սովորական տուն է` փոքր բանջարանոցով և ճոճաթոռով` արտաքուստ ոչնչով աչքի չընկնող։ Հենց այստեղ է անցել Հայաստանի վարչապետի պատանեկությունը։

«Վերջին անգամ Նիկոլին տեսել ենք մայիսի 8–ին։ Եկավ ուշ գիշերը, նստեցինք, խոսեցինք, հետո վաղ առավոտյան` ժամը 5–ին, վեր կացավ ու գնաց Արցախ։ Նրա վրա հիմա այնպիսի ահռելի պատասխանատվություն է դրված, իսկ ժողովուրդն անհամբեր է։ 20 տարի թալանել են երկիրը, ինչպե՞ս կարելի է մի քանի օրում կամ ամսում ամեն ինչ վերականգնել։ Իհարկե, անհանգստանում եմ որդուս համար, իսկ եթե հույսերը չարդարացնի՞»,- պատմում է Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը։

Նա, անպայման, կհասնի իր նպատակին, չէ՞ որ մեծ համբերություն ունի, ավելացնում է Երջանիկ Չիբուխչյանը։

«Եթե նա ամեն ինչ այնպես անի, ինչպես պատկերացնում է, մենք կապրենք հիանալի երկրում»,- վստահ է նա։

Քչերը գիտեն, որ Երջանիկ Չիբուխչյանը Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան էր, երբ մայրը մահացավ հիվանդությունից։

Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից երեք որդիներին մեծացրել է հենց Երջանիկը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS