Փեսան վերջին պահին հրաժարվեց գալ հարսանիքին. ահա թե ինչ քայլի դիմեց լքված հարսը

Երբ սիրահարները երկար ժամանակ հանդիպում են, գիտակցում են, որ հարաբերությունները նոր մակարդակի փոխելու ժամանակն է, և որոշում են ամուսնանալ: Բնականաբար սկսում են պլանավորել հարսանիքը, պատվիրել մատանի, զգեստ և ռեստորան:

Ինչպես սովորաբար լինում է, սկզբում սիրահարները գնում են եկեղեցի, իսկ հետո խնջույքը շարունակում են ռեստորանում: Սակայն միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է նախատեսվածին համապատասխան:

Մեր այսօրվա հերոսուհու բախտը չբերեց. երբ փեսային եկեղեցում հարցրեցին, արդյոք ինքը պատրաստ է ամուսնանալ տվյալ կնոջ հետ, հնչեց բացասական պատասխան: Հարսը շոկի մեջ էր, իսկ հյուրերը չգիտեին՝ ինչ պատասխանել և ինչ անել: Դրանից հետո փեսան ուղղակի հեռացավ իր մտերիմների հետ:

Բայց ի՞նչ անել, եթե ռեստորանում ձեզ սպասում են պատվիրված սեղաններ՝ նախատեսված 120 հոգու համար:

Հարսը հմուտ դուրս եկավ ստեղծված անհարմար իրավիճակից և ռեստորան հրավիրեց անտուն և աղքատ մարդկանց՝ հյուրերի փոխարեն վայելելու երեկոն: Այդ պահը ֆիքսել են տեսախցիկները, իսկ դեպքը լուսաբանել են նաև լրատվամիջոցները:

Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS