Փոքրիկին սովորական ջերմիջեցնող տալուց հետո մայրը ստիպված եղավ անհապաղ շտապօգնություն կանչել

Երբ նրա աղջիկը՝ Ալբան, 10 ամսական էր, հանկարծ մայրը նկատում, որ աղջկա կղանքը սև է ածուխի պես: Մայրը շատ է վախենում և զանգահարում է թեժ գիծ: Հեռախոսազանգին պատասխանող կինը չհավատաց Ալբայի մոր խոսքերին, իհարկե, հավատալը դժվար է:

Սակայն խորհուրդ տվեց դիմել հիվանդանոց: Մայրն այդպես էլ արեց: Նա չվերցրեց իր հետ հագուստ, չկերակրեց շանը, քանի որ պատկերացում չուներ, որ 3 օր տանը չեն լինելու: Բժիշկը,տեսնելով Ալբայի տակդիրը, ասաց, որ դա կարող է ներքին արնահոսություն լինել:

Մայրը շոկի մեջ էր… Եվ սկսվեցին հազարավոր անալիզները: Երեխան լաց էր լինում, մայրը նրա հետ… Իսկ առավոտյան Ալբային ուղարկեցին ռենտգենի: Ռենտգենն ավելի սարսափելի էր, քան անալիզները: Երեխան անդադար լաց էր լինում, իսկ ռենտգենի ժամանակ նրան պետք էր պահել:

Ռենտգենը ոչինչ ցույց չտվեց… Բժիշկներն աընդհատ հարցնում էին, թե արդյոք երեխան ինչ-որ կոմնակի բան կուլ տվել է, թե ոչ: Հանկարծ բժիշկը հարցրեց՝ տվել է մայրն արդյքո աղջկան Ադվիլ դեղամիջոցը: Մայրն ասաց, որ տվել է, քանի որ երեխան ատամ էր հանում:

Բժիշկները ենթադրեցին, որ դրա հետևանքով աղջկա մոտ կարող է արյունահոսող խոց լինել: Նրանք ասացին, որ անգամ մեկ դեղահաբ Ադվիլը կարող է փոքրիկի մոտ խոց առաջացնել: Աղջկան տարան էնդոսկոպիայի: Ալբայի մոր համար դա ամենասարսափելի պահն էր:

Նա արցունքների միջից ոչինչ չէր կարողանում տեսնել, իսկ բուժքույրը նրան ուղեկցեց միջանցք: 2 ժամ անց բժիշկները դուրս եկան և հայտնեցին, որ երկու արյունահոսող խոց են այրել: Վիրահատության հաջորդ օրը վերջապես երեխային թույլ տվեցին մի բան ուտել:

Բժիշկը պատմեց, որ Ալբայի պատմությունը միակը չէ: Եվ խորհուրդ տվեց առհասարակ չօգտագործել Ադվիլ, իբուպրոֆեն: Պարզվում է՝ Կանադայում անգամ այդ դեղի դեմ ցույցեր են կազմակերպվել: Մայրն իրեն սարսափելի մեղավոր էր զգում, որ առանց հետևանքները ճշտելու երեխային տվել էր այդ դեղահաբը: Նա կիսվել է այս պատմությամբ, որպեսզի մյուս երեխաներին հեռու պահի այդ տեսակ տառապանքից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS