«Քանի որ Արցա խի տա րածքների մեծ մասը հանձ նված է, բացեմ մի քանի ռազմավարական փակագիծ». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ Արցախի տարածքների մեծ մասը հանձնված է, բացեմ մի քանի ռազմավարական փակագիծ. Ադրբեջանը հասավ նրան, որ իր հսկողության տակ ստացավ Արցախի ամենակարևոր բարձունքները՝ Ուղտասարը, Վանքասարը, Շուշին, Մատաղիսը, Մարտունու հարակից բլուրները, Քարվաճառի լեռները:

Կհարցնեք՝ ինչո՞ւ: Պատերազմում բարձունքները մեծ նշանակություն ունեն: Բարձունքներից ավելի հեշտ է թիրախավորել հակառակ կողմի կարևոր կետերը:

Հենց այսօրվանից մենք պետք է ծրագրեր մշակենք, բանակը զինենք, ինքներս զինվենք, ամեն օր, ամեն ժամ պատրաստվենք, թե ինչպես ենք ազատագրելու Արցախի բարձունքները: Եվ թող ոչ ոք հեքիաթներ չպատմի մարդու իրավունքների ու միջազգային հանրության մասին: Հենց այսօրվանից մեր գլխավոր գործը պիտի լինի բարձունքների ազատագրմանը պատրաստվելը»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS