Օրեր առաջ ընկերուհիս եկել էր մեր տուն․ Գնալիս զգացի, որ ինձանից նեղացած է որ իր առաջ սուփրա-սեղան չեմ բացել․․․

Օրեր առաջ ընկերուհիս եկել էր մեր տուն․ Գնալիս զգացի, որ ինձանից նեղացած է որ իր առաջ սուփրա-սեղան չեմ բացել․․․Երեկ
զանգեց ընկերուհիս և ասաց, որ դրսում է, և եթե կարող եմ, դուրս գամ, միասին զբոսնենք: Ես էլ ասացի, որ տանը մենակ եմ: Ամու-
սինս գնացել էր ընկերոջ տուն, երեխային էլ հետն էր տարել:

Ընկերուհուս առաջարկեցի գալ մեր տուն, որ հանգիստ նստենք, խոսենք:Հենց նա եկավ, մի անգամից կանչեցի սեղանի մոտ: Այդ
օրն արդեն պատրաստել էի ընթրիքը՝ հնդկաձավար և տապակած հավի միս: Սուրճի հետ կոնֆետ հյուրասիրեցի: Հնդկաձավարից
ընկերուհիս կտրականապես հրաժարվեց, ասաց, որ կարող էի մի նորմալ բան պատրաստել:

Ես ինձ այնքան անհարմար զգացի: Սկզբում ուզում էի արդարանլ,բայց հետո մտածեցի. ինչու՞ պիտի ինչ-որ հատուկ բան պատրաս-
տեի, կարող էի առհասարակ չհրավիրել մեր տուն: Ես չցանկացա նրա հետ վիճել դրա պատճառով, ոչինչ չասացի: Բայց տհաճ նստ-
վածք մնաց: Ես չէի մտածում, որ կարող եմ նման բանի համար նկատղություն ստանալ:

Կարծում եմ, դա կապված է նրա հետ, որ մենք սովոր ենք, որ հյուրերի առաջ սուփրա-սեղան են բացում: Հաջորդ անգամ, երբ նա
գալու լինի մեր տուն, կզգուշացնեմ, թե ինչ եմ պատրաստել, իսկ եթե ոչ մի հարմար սնունդ չլինի, պարզապես կասեմ, որ սուրճ ենք
խմելու:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS