1 րոպե չէր անցել,երբ անցավ Փաշինյանի մեքենան,ԱԺ նախագահի կորտեժը

Էսօր մի հետաքրքիր ու նշանակալի վիճակի ականատես եղա. Գր.Լուսավորիչ փողոցի Ֆրանսիայի դեսպանատան լուսացույցի մոտ 3-րդ շարքում կարմիր լույսի տակ կանգնած էր Նոր Հայաստանի վարչապետի մեքենան՝ ուղեկցող 2 մեքենաների հետ, կանաչ լույսի միանալու հետ մեքենաների հոսքի հետ առանց աղմուկ շարժվեց գնաց, 1 րոպե չէր անցել եկավ Հին Հայաստանի ԱԺ Նախագահի կորտեժը 3 ուղեկցող մեքենաներով, իսկ ամենառջևից ՃՈ մեքենա՝ միգալկեքը միացրած ու սկսեցին ձեռքով-ոտքով, բարձրախոսներով կողքի շարքի մեքենաներին զգուշացնել թե չշարժվեք մինչև չանցնենք։ Տհաճ տեսարան։ Ահա Հին ու Նոր Հայաստանի տարբերությունը։ Ինչու այս ամենը պատմեցի, Վիգեն Սարգսյանի և Արմեն Գրիգորյանի ֆեյսբուկյան բանավեճը Հնի ու Նորի պայքարի պրիզմայով պետք է նայել և հույս փայփայել որ Նորը կհաղթի, անվերապահորեն կհաղթի։

Հենրիկ Մարտիրոսյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS