10 գյուտ, որոնց իրական դերը երբեք չես գուշակի. պարզվում է՝

Ձեզ շրջապատում են բազում առարկաներ, որոնք այնքան առօրեական են դարձել, որ նույնիսկ չենք մտածում դրանց ծագման և իրական  նշանակության մասին։ Մինչդեռ տնային գործածության իրերն էլ ունեն սեփական գաղտնինքներն ու թաքնված դերը։

Bestinfo.am-ը ներկայացնում է, թե ինչի՞ համար են պետք այս հետաքրքիր գյուտերը

1․Ուսապարկի շեղանկյունը

Ի սկզբանե շեղանկյան կամ քառակուսի տեսքով կտրվածքները միայն տուրիստական ուսապարկերին էին։ Անցքի միջով մտցնում էին պարաններ ու զսպանակեռիկները։ Այժմ արդեն այդ տարրը կորցրել է երբեմնի դերն ու որպես սովորական զարդարանք է ծառայում։

2Գլխարկների փոմփոլիկները

Դարակից սիրած ձմեռային գլխարկը հանելիս մեջդ հարց չի ծագում՝ ինչի համար են գլխարկների փոմփոլիկները։ Մինչդեռ զվարճալի այս դետալի պատմությունը հեռավոր 18-րդ դարից է սկիզբ առել։ Այն ժամանակներում սույն փափուկ մասնիկը կարում էին նավաստիների գլխարկներին, որպեսզի նրանք գլուխները նավի առաստաղին խփելիս հարվածը մեղմեն։

Ավելի ուշ այն ընդգրկվեց բանակային տարբերանշանների համակարգում։ Շարքային զինվորին սպայից  կարելի էր տարբերել փոմփոլիկների գույնով ու ձևով, ինչպես նաև դա հուշում էր, թե որ ռազմագնդից ու զորքերից էր տվյալ զինվորականը։

3Տաբատի ծալքերը

Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ դասական տաբատի ծալքերը կատարելապես ուղիղ արդուկելու համար։ Այնինչ այս պարադոքսն ի հայտ եկավ հենց այն բանի արդյունքում, երբ փոխադրամիջոցով տեղափոխելուց հետո ճնշման տակ ընկած տաբատածալերն արդեն անհնար էր արդուկով շտկել։

4Սառնաշաքարի ձողիկի անցքերը

Այս փոքրիկ անցքն ընդամենը կոնֆետի արտադրական տեխնոլոգիայի մի մասն է միայն։ Անցքը նրա համար է, որ սառնաշաքարը մնա պլաստիկ ձողիկին։

5Արիշտայով տուփերը

Ասիական ֆաստֆուդով տուփը բացելու դեպքում այն վերածվում է ափսեի, որից ուտելն ավելի հարմարավետ է։

 

6Ձողիկների հանգուցակետը

Ձողիկների նշանակության մասին գլխավոր լեգենդի համաձայն՝ հանգուցակետը որպես տակդիր է ծառայում։ Իրականում նման հանգուցակետեր անում են միայն էժանագին մեկանգամյա առարկաներին՝ տվյալ դեպքում՝ ցույց տալու համար, որ ձողիկները նոր են ու դրանցից դեռ ոչ ոք չի օգտվել։

 

7Մարզակոշիկների կողանցքերը

Այս 2 անպետք կողանցքերը նույնպես որոշակի դեր են խաղում մարզակոշիկի համար։ Բացի լրացուցիչ օդափոխություն ստեղծելը, դրանք միևնույն ժամանակ օգնում են ամուր ընդգրկել ոտքը։ Բասկետբոլիստները դրանց միջով քուղեր են անցկացնում,ո րպեսզի մարզակոշիկը խաղի ժամանակ ոտքին չլխկլխկա։

 

8Փակիչի անցքը

Կա՞ մի մարդ, որ փոքր ժամանակ գրչածայրը կրծած չլինի։ Այնինչ երեխան կարող էր պատահաբար կուլ տալ գրչածայրի փակիչը։ Այս փոքրիկ անցքը նախատեսված է նրա համար, որ դետալը շնչառական ուղիներում հայտնվելիս՝ երեխան շնչահեղձ չլինի։

9Heinz քեթչուփի փաթեթի 57 թիվը

Առեղծածային թվերը ոչ միայն ընկերության գովազդային կարգախոսի մասն են։ Եթե քեթչուփը չի լցվում, ափով մի երկու անգամ թփթփացրեք 57 թվին։

 

10Սպագետտիի  գդալի անցքը

Այս անցքի միջոցով կարելի է չափել սպագետտիի մեկ ստանդարտ բաժինը՝ մեկ անձի համար։

Ահա թե ինչ է լինում, երբ  արտադրողն ամենայն մանրամասնությամբ կարևոր մանրուքներ է ստեղծում։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS