20 տարի առաջ մի մայր կոչեցյալ ողջ-ողջ թաղել էր իր նորածին երեխային: Այս կնոջ արարքը ցնցել է բոլորին և ողջ համացանցը

1998թ. Մայիսյան մի երեկո Ազիտա Միլանյանը Հարավային Քալիֆորնիայից վազքի էր դուրս եկել իր շների հետ:

Վազքի ընթացքում շներից մեկը հանկարծ կանգ առավ ու սկսեց փորել հողը: Ազիտան մոտեցավ ու զարմանքից քարացավ: Հողաթմբից դուրս էին ցցվել զույգ տոտիկներ:

Ազիտան մտածեց, որ թաղել են մահացած երեխայի, բայց հանկարծ լսվեց մանկական ճիչ: Աղջիկը արագ քանդեց հողն ու հանեց երեխային, ում պորտալարը նույնիսկ կտրված չէր:

Երեխան ոչ միայն թողնվել էր բախտի քմահաճույքին, այլեւ դատապարտվել տանջալի մահվան:

Առանց րոպե կորցնելու Ազիտան երեխային տարավ հիվանդանոց, ու չնայած գերսառեցմանը, երեխան ապրեց: Ոստիկանությունը փորձեց գտնել երեխայի մորը, սակայն ապարդյուն:

Նրան բուժքույրերը կոչեցին Քրիստիան: Ազիտան ուզում էր որդեգրել երեխային, սակայն երիտասարդ էր ու ամուսնացած չէր:

ԶԼՄ-ները մեծ ուշադրության արժանացրին դեպքն ու բազմաթիվ արժանի ընտանիքներ ցանկություն հայտնեցին որդեգրել երեխային:

Բարեբախտաբար Քրիստիանին բաժին հասավ իսկապես սիրող ընտանիք, որը տվեց նրան լավ կրթություն ու դաստիարակություն: Նրան տվեցին Մեթյու անունը:

17 տարեկանում ծնողները որոշեցին պատմել նրան եղելությունը, ինչը Մեթյուի կյանքում ոչինչ չփոխեց: 3 տարի անց Մեթյուի պատմությունն իմացան ռադիոկայաններից մեկի պրոդյուսերներն ու առաջարկեցին ԴՆԹ թեստ հանձնել ու ռադիոեթերի ժամանակ իմանալ պատասխանը:

Նրանք եթեր հրավիրեցին նաեւ Ազիտային: Հանդիպումն աննկարագրելի էր նրանց համար:

Ազիտան ցույց տվեց Մեթյուին այն վայրը, որտեղ գտել էր նրան: Ազիտան սովորական մի կին էր, բայց մեծ սրտի ու երջանիկ պատահականության շնորհիվ դարձավ Մեթյուի պահապան – հրեշտակը: Հուզե՞ց ձեզ այս պատմությունը:

Թողեք մեկնաբանություններ ու կարծիքներ: Դրանք մեզ համար շատ կարեւոր են:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/15043

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS