4 տարեկան երեխան մահանալուց րոպեներ առաջ բացեց աչքերը և մոր ականջին ասաց մի քանի բառ…

Միայն նրանք, ովքեր կորցրել իրենց հարազատներին,  կարող են  հասկանալ, որ այդ դատարկությունը ոչ մի բանով հնարավոր չէ լցնել:

Եվ որքան ուժ է հարկավոր մորը, որպեսզի նա կարողանա համակերպվել այն մտքի հետ, որ շուտով կորցնելու է սեփական զավակին:

Թող որ ոչ մի մայր չպատկերացնի դա: Բոլոր մայրերի աչքերում թող միայն ուրախության արցունքներ լինեն: Բայց կյանքում ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է լինում:

Ռուտ Սկալլիի ուրախությանը չափ չկար, երբ նա իմացավ, որ  հղի է:  Որդուն անվանեցին Նոլան:

Ռուտը Նոլանին սիրում էր կյանքից առավել: Երբ լրացավ երեխայի 2 տարին,նրա մոտ ի հայտ եկան   լուրջ առողջական խնդիրներ և որոշ ժամանակ անց տղայի մոտ ախտորոշեցին  փափուկ հյուսվածքների քաղցկեղ:

Եվ ամենասարսափելին այն էր, որ  բժիշկներն ասում էին, որ տղան չի  կարողանա հաղթահարել հիվանությունը  և երեխայի կյանքին հաշված  օրեր են մնացել:

Ռուտը մոտեցավ որդուն  և նրան ասաց, որ այլևս հարկ չկա պայքարել կյանքի համար, երեխան ասաց, որ մինչև այդ պահը նա հանուն մայրիկի էր պայքարում;  Վերջին 36 ժամը կինը չէր հեռանում որդու մահճակալի կողքից:

Տղայի վիճակը շատ ծանր էր; Նա հանկարծ բացեց աչքերը ու ասաց.

«Սիրում եմ քեզ մայրիկ» ու  ժպտաց: Նա վերջին անգամ  սիրալիր աչքերով նայեց մոր դեմքին, փակեց աչքերն ու  հրաժեշտ տվեց կյանքին:

Ռուտն ապրում է այն հույսով, որ մի օր անպայման  երկնքում կհանդիպի որդուն, ու կառնի իր կարոտը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS