Հետ չգնшք, шնօդшչու սшրքերով վшռելու ենք. шդրբեջшնցիներն սպшռնшցել են шրшվпւսցիներն пւ պшրտшդրել 800 մետր նшհшնջել

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Արավուսի գյուղապետը։Ադրբեջանցի զինվորականները GPS հա-մակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ և լուծել խնդիրը, սակայն վերջինիս սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք:

«Իմ ջոկատով կանգնած ենք եղել: Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք: Դիմել եմ կոր-պուսի հրամանատարին, Գորիսի երկրապահի նախագահ Մելիքսեթ Պողոսյանին, իրանք են եկել: GPS-ով են սահմանները գծում, դրա արդյունքում 800մ հետ ենք եկել: Մենք ենք պահել մեր հողը՝ Արավուս գյուղի տղանե-րը: Իրենք պահանջում էին 800 մ հետ գայինք, բայց մի շաբաթ կանգնել ենք, չենք թողել, որ առաջ գան»,- պատ-մում է Արավուսի գյուղապետը:

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի գեներալներ են եկել, սպառնացել անօդաչու սարքերով:«Բաքվից գեներալներ են եկել, ասել են՝ դուք ագրեսոր եք,մտել եք մոր հողը:Սպառնում էին՝մինչև ժամը 12-ը չազատեցիք մեր հողերըն՝ անօդաչու սարքերով գալու ենք քո զինվորներին վառենք: Ինձ հետաքրքիր է, մեր պահուստային հողերը, ո՞նց է անցել Ադրբեջանին,մեզ դա է անհանգստացնում»,- ասաց գյուղապետը՝ հավելելով,որ չնայած այս ամենին Արա-վուսում խուճապ չկա, արավուսցին մինչև վերջ պայքարում է:

Գյուղապետի խոսքով՝ երեկ են նահանջել 800մ.

«GPS-ով չափեցին, եկանք մեր գյուղի հետևի մասը: Պահանջում էին նաև 500 մ չեզոք գոտի պահպանել, դա արդեն հասնում էր բնակելի տներին, հետո էլ ասացին՝ Արաքսից մինչև Վրաստանի սահման փշալար ենք գը-ծելու»,- փոխանցեց Ա.Հովսեփյանը:

Աղբյուրը գյուղապետից հետաքրքրվել է՝ ու՞մ է դիմել, պետական մարմիններից ո՞վ է մասնակցել սահմանագծ-ման աշխատանքին, վերջինս էլ պատասխանել է. «Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ են այդ մասին խոսել, կառավարությունը չի՞ լսել դրա մասին: Ոչ մեկ չի եկել, ես զարմացած եմ: Մեր հնարավորություններով ենք փոր-ձել խնդիրը լուծել, բայց մի շաբաթ ադրբեջանական հողում մնալ հեշտ բան չի, մեր ուժերից վեր էր: Սահմանա-պահներն էլ չեն միջամտել, երևի դա իրենց գործը չի»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS