«Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բեսպրիդելի դասական օրինակ. Հերթական ահռելի ապօրինի շինարարության մասին… 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Կառավարության 1126-Ա որոշմամբ օտարվել է Բագրատունյաց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող 1253.5 քառ. մետր մակերեսով շինությունը՝ «Ակուստիկայի գիտական կենտրոնը»: Եռհարկանի հսկայական շինությունը վաճառվել է 1 սենյականոց բնակարանի գնով՝ 16.842.475 դրամով այն պարագայում, որ անշարժ գույքի կադաստրային արժեքը, ըստ կադաստրային գործի տվյալների, կազմել է 54.165.173 դրամ: Տվյալ հասցեում վարչական շենքի վերակառուցման, կառուցապատման, կցակառույցների ու վերնահարկի իրականացման համար Երևանի քաղաքապետի կողմից 23.03.2018թ. տրված հ.01/18-Ս-137-247 շինարարության թույլտվությունը քաղաքացի Աշոտ Առաքելյանի կողմից բողոքարկվել է և հայցը ՀՀ վարչական դատարանի 06.11.2017 թ. թիվ ՎԴ/12003/05/17 որոշմամբ ընդունվել է վարույթ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վերոնշյալ շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված։ Քաղաքապեարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից եղել են նախազգուշացումներ սեփականատեր Տարոն Տոնոյանին, ով ի դեպ հայտնի «Ս.Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ-ի ներկայիս տնօրենն է, որպեսզի կասեցնի շինարարությունը, որից հետո վերջինս 28.06.2018 թ. կազմվել է հ.028680 արձանագրությունը, որի հիման վրա Երևանի քաղաքապետի 18.07.2018թ. հ.Վ-27/4 որոշմամբ նշանակվել է վարչական տույժ 200.000 դրամի չափով: Այս ամենի վրա, մեղմ ասած, թքած ունենալով Տոնոյան Տարոնը շարունակում է ապօրինի շինարարություն իրականացնել: Սա բեսպրիդելի դասական օրինակ է: Այսօր եղել եմ նշված հասցեում, որտեղ սեփականատիրոջ եղբայրը՝ Սասուն Տոնոյանը, ինձ փորձում էր համոզել, որ մի բուռ ազգ ենք, ի՞նչ օրենք, օրենքն էլ են մարդիկ գրում: Ահազանգել եմ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանություն, քաղաքապետարանի թեժ գիծ, ինչպես նաև գրությամբ դիմել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին»: |