Հերթը հասավ Սամվել Ալեքսանյանին. տեսեք, թե որքան խախտում է հայտնաբերել ՊԵԿ-ը նրա ընկերությունում

Մեր տեղեկություններով՝ Պետեկամուտների կոմիտեն գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունում իրականացրած համալիր ստուգումների արդյունքում 5,2մլրդ դրամի խախտում է հայտնաբերել:

Ավելին՝ օլիգարխ պատգամավորին ասվել է, որ եթե բերի եւ գումարը վճարի պետբյուջե, կարող է գնալ եւ շարունակել աշխատել:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՊԵԿ: ՊԵԿ նախագահի խոսնակ Լուսինե Մկրտչյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց հետեւյալը.

«ԱԱԾ քննչական վարչությունում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի կատարումն ապահովելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ստուգման արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին արձանագրվել է 5 միլիարդ 212 միլիոն դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն»:

Աղբյուր՝ Hraparak.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS