Հերոս ՔՅԱՐԱՄԻ մոր այս արարքը հուզել է ողջ հայ ժողովրդին

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը` Նելլի Շուշի Մարտիրոսյանը հուզիչ գրառում է կատարել`

տեղեկացնելով, որ օրերս Քյարամ Սլոյանի մայրն այցելել է Եռաբլուր:

Նա, մասնավորապես, գրել է…

«Հերոսածին մայր մի ողջ ազգ գլուխ է խոնարհում քո առաջ, Նվարդ ջան։ Նվարդը մեր Քյարամ Սլոյանի մայրն է։

Երկու օր առաջ եկավ Եռաբլուր, իր ձեռքերով հողը փորեց ու ծաղիկներ տնկեց։
Այդ ձեռքերով Նվարդը մի օր Քյարամի բարուրն է գրկել ու օրօր ասել։

Նկարում Նվարդն իր որդու հրամանատարի` Արմենակ Ուրֆանյանի շիրիմի մոտ է… Արմենակ Ուրֆանյանի հրամանատարության ներքո` Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանն անհավանական մարտ վարեցին թշնամու դեմ։

Հավերժ շնորհակալ ենք ձեզնից, տղե՛րք ջան` Արմենակ ջան, Քյարամ ջան, Անդրանիկ ջան, Ռոբերտ ջան։

Հավերժ շնորհակալ ենք ձեզնից հերոսածին մայրեր։ Անսպառ ուժ և համբերություն ձեզ»։

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/6059

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS