Հզոր աղոթք, որով ամեն մայր կարող է Աստծուց պաշտպանություն խնդրել դստեր համար

Մայրական աղոթքը հզոր ուժ ունի և մեծ նշանակություն, մայրական օրհնանքը մեծ վահան է, որը չեն կարող ճեղքել չար ուժերը: Դստեր համար մայրական աղոթքը օգնում է ամենադժվար պահին:

Մայրը սիրում է իր երեխաներին հիվանդ թե առողջ, տաղանդավոր թե ապաշնորհ, փոքր թե մեծ: Մոր համար իր զավակը միշտ էլ մնում է փոքր երեխա, որը հոգածության ու խնամքի կարիք ունի, որ տարիքում էլ նա լինի:

«Տեր, ես աղոթում եմ ոչ ինձ համար, ես աղոթում եմ իմ դստեր համար: Խնդրում եմ, լսիր ինձ, մեղավորիս: Լսիր իմ մայրական աղոթքը իմ սիրելի դստեր համար, թող քո օրհնանքը միշտ իմ դստեր հետ լինի, նրանից երես չդարձնես:

Խնդրում եմ նրան հոգեկան հանգստություն տուր, հաջողություն տուր կյանքում և միտքը միշտ պարզ պահիր, հեռու պահիր նրան բոլոր չարիքներից, չար աչքերը նրանից հեռու տար, չար ձեռքերը նրանից հեռու պահիր, դու եղիր նրա առաջնորդը և կյանքի լավ ընկեր տուր նրան, թող նրա կյանքը հոսի հարթ, ինչպես գետն իր հունով է գնում,
առանց չար ոու մութ ուժերի, նրան պարգևիր մայրական բերկրանքը, նրա կյանքը լուսավորիր քո սուրբ լույսով, նրանից հեռու տար բոլոր հիվանդությունները:

Պահիր ու պահպանիր նրան:
Շնորհակալ եմ Տեր:

Ամեն»:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS