Հիանալի աղցան ամանորյա սեղանի համար

Անհրաժեշտ է

խաշած հավի կրծքամիս — 400գ.

կարտոֆիլ 4 հատ

մարինացված վարունգ 3 հատ

հավկիթ 4 հատ

պանիր 200 գրամ

մայոնեզ կամ թթվասեր 200 գրամ

նուշ զարդարելու համար

աղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը և ձուն խաշել, հետո խաշած կարտոֆիլը քերել, աղ անել և խառնել 2 գդալ մայոնեզի հետ: Կարտոֆիլի զանգվածը լցրեք մեծ ափսեի վրա:

Հավի ֆիլեն կտրատում ենք մանր կտորների և խառնում ենք մի գդալ մայոնեզի հետ: Ավելացնում ենք կարտոֆիլի զանգվածի վրա: Հավի ֆիլեի վրա լցնում ենք մանր կտրատած մարինացված վարունգը: Ավելացնում ենք մի քիչ մայոնեզ: Ձուն քերում ենք միջին չափով, խառնում ենք մի գդալ մայոնեզով և ավելացնում ենք վարունգի շերտի վրա:

Մայոնեզի երկու գդալի հետ խառնում ենք քերած պանիր, և այդ խառնուրդով պատում ենք մեր աղցանը, զարդարում ենք նուշով, ինչպես նկարում է, բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS