Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԻՆԸ ՄԵՐԺԵՑԻՆՔ, ԱՄԵՆԱՀԻՆԸ ԵՏ ԲԵՐԻՆՔ
30 ամյա դեգերումից հետո, երբ ժողովրդին ազատ թողեցին, վերականգնեց ամենահին համակարգը՝
— պոլիտբյուրո, ուր կայացվում են որոշումները,
— մինիստրների խորհուրդ, որ իրագործում է առաջինի որոշումները,
— Գերագույն խորհուրդ, լրիվ ավելորդ կառույց, որն անխոնջ հաստատում է պոլիտբյուրոյի որոշումները:
Այսպես եղավ, քանի որ 30 տարում քաղաքական միտք այդպես էլ չզարգացրինք:
Հիմա արդեն քաղաքական մտքի զարգացման փուլն է սկսվում, որը կլինի պալատներից դուրս»: