Հիշեցումներ նախկինում կատարծ սխալների մասին. Երեք խորհուրդ իմաստուն կանանց համար

Հիշեցումներ նախկին սխալների մասին: Եթե Ձեր ընտրյալը նախկինում ինչ-որ սխալներ է թույլ տվել, բայց հիմա դուք միասին եք, նշանակում է ներել եք արդեն իսկ և այլևս «իրավունք չունեք» հիշեցնելու դրանց մասին:

Աշխատեք հին խնդիրները թողնել անցյալում: Սա սկզբունքային է տղամարդկանց համար: Որևէ բան չի կարող ավելի նյարդայնացնել հակառակ սեռին, քան հին լվացքը քանդելը:

Ուլտիմատումներ: Չես գա մայրիկիս այցելության’ մի շաբաթ չեմ խոսի հետդ, չես նորոգի խողովակը’ ինքդ ստիպված կլինես շանդ տանել զբոսնելու… Հիշեք ինքներդ Ձեզ համար’ հաճա՞խ եք նման ուլտիմատումներ ներկայացնում Ձեր տղամարդուն, եթե այո, ապա աշխատեք ազատվել բնավորության այդ գծից, եթե անգամ այդ արտահայտություններն ուղղակի բերանից դուրս են թռչում ու ամենաանմեղ նպատակներն ունեն: Ի վերջո, հիշեք’ Դուք կին եք և ցանկացածին կարող եք հասնել սիրով ու քնքշանքով:

Նվնվոցներ: Կանացի նվնվոցները այն մասին, որ իրենք տգեղ են, դժբախտ կամ ապերջանիկ, ուղղակի զայրացնում են տղամարդկանց: Նա որոշ ժամանակ կպնդի հակառակը’ ասելով, որ բնավ էլ տգեղ չեք, բայց օրերից մի օր Դուք կհամոզեք նրան, որ դժբախտ եք ու տգեղ, և նա կգտնի որևէ մեկին, ով երջանիկ է, ժպտուն ու կյանքով լի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS