Ձեր ընտանեկան հարաբերությունների զարգացումն ուղղակիորեն կապված է Արևի դիրքի հետ այն ժամանակ, երբ ամուսնացաք: Ըստ հարսանիքի ամսաթվի ներկայացնում ենք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում:
Մարտի 19 – ապրիլի 19
Ձեր զույգի էներգետիկան բավական ուժեղ և իմպուլսիվ է, ուստի ձեր ամուսնությունը մարտադաշտ կհիշեցնի:
Կրքոտ գիշերներ և ցանկացած արգելքի բացակայություն ծեր տարիքում հաստատ հիշելու բան կունենաք:
Երբեմն կարող եք ձեզ չափազանց ուղիղ պահել, նույնիսկ անտակտ: Դա շատ է նյարդայնացնում՝ առաջացնելով երկու զուգընկերների ագրեսիան: Ձեզ համար դժվար է փոխզիջման գնալ, ամեն մեկը ծածկոցն իր կողմն է քաշում:
Սովորեք խնդիրները բարեկամաբար լուծել՝ բանակցությունների հաջողությունն ամրապնդելով անկողնում:
Ապրիլի 20 – մայիսի 20
Ձեր հարաբերությունները շատ զգայուն և հուզումնալից են: Երկուսդ էլ ձգտում եք հանգստի և հարամարվետության:
Ձեր ննջասենյակում իշխում են կիրքը, նրբությունը և զուգընկերոջը գոհացնելու անկեղծ ձգտումը:
Միայն փոխադարձ անվճռականությունը հաղթահարելով դուք կսովորեք իրական հաճույք ստանալ համատեղ կյանքից:
Զուգընկերոջն ապացուցեք ձեր հուսալիությունը ոչ միայն խոսքերով, այլև գործերով:
Մայիսի 21 – հունիսի 21
Ձեր ամուսնությունն առանձնանում է թեթևությամբ: Բայց ձեր շփումը բոլորովին մակերեսային չէ, իրականում դուք խորապես հասկանում եք իրար:
Անկողնում երկար նախերգանքներն ակնհայտորեն ձեզ համար չեն: Երկուսդ էլ սիրում եք փորձարկումներ անել:
Առաջին հայացքից սիրո խաբկանքն այսպիսի ամուսնություններում շատ արագ անցնում է, ռոմանտիկան աստիճանաբար վերանում է՝ միայն հաճելի հիշողություններ թողնելով:
Եթե ուզում եք ամբողջ կյանքում պահպանել ամուսնությունը, իրար համար ամենից առաջ լավագույն ընկեր դարձեք, հետո միայն կրքոտ սիրեկաններ: Լավ կլինի, եթե իրար օգնեք աշխատանքում կամ ընդհանուր նախասիրություն գտնեք:
Հունիսի 22 – հուլիսի 22
Այնքան ուժեղ եք ձգում իրար, որ երբեմն նույնիսկ կարդում եք միմյանց մտքերը: Դուք բախտավոր եք, քանի որ գտաք «հենց այն մարդուն, ում փնտրում էիք»:
Ոչ միայն զգում եք միմյանց բոլոր ցանկությունները, այլև աշխատում եք բավարարել դրանք: Զուգընկերոջ հանդեպ այդպիսի զգայունությունը ձեր գիշերներն անմոռանալի է դարձնում:
Ձեր հարաբերությունները դեռևս նախքան հարսանիքն ընտանեկան զույգի պես էին դասավորվում: Երբեմն ճաշակների և նախընտրությունների այդպիսի համատեղելիությունը բավական վախեցնող է լինում:
Ազատվեք ձեր բոլոր կասկածներից ու վախերից: Դադարեք խոչընդոտներ փնտրել ձեր իդեալական հարաբերություններում:
Հուլիսի 23 – օգոստոսի 23
Ձեր միջև ոչ միայն ռոմանտիկ, այլև ինտելեկտուալ հարաբերություններ են: Առանձնանում եք միմյանց հանդեպ անկեղծ նվիրվածությամբ և խորն անկեղծությամբ:
Ձեր անկողնում կիրքն է տիրում, որտեղ զուգընկերները համարձակորեն իրար ասում են սեփական ցանկությունների մասին:
Իրական անկեղծ զգացմունքները պետք է ամրապնդել երեխայի ծնունդով:
Զուգընկերոջը չհիասթափեցնելու համար աշխատեք նրան չթելադրել ձեր կամքը:
Օգոստոսի 24 – սեպտեմբերի 24
Հրաշալի հնարավորություն ունեք ստեղծելու օրինակելի ընտանիք: Ամուսնության մեջ օդում չեք ճախրում, այլ ամուր կանգնած եք գետնի վրա: Երկուսդ էլ շատ հավատարիմ և նվիրված եք:
Ձեր զույգում կիրքն ամենագլխավորը չէ, սեքսն ընկալում եք որպես ամուսնական պարտականության կատարում:
Եթե չդադարեք զուգընկերոջն ամենայն մանրամասնությամբ պատմել ապրած օրվա ամեն րոպեի մասին, ձեր հարաբերությունները շատ արագ կարող են ձանձրալի դառնալ:
Խուսափեք ավելորդ փնթփնթոցից և մշտական բծախնդրությունից:
Սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 25
Ձեր զույգը միշտ ջանում է բարձունքում լինել: Երկուսդ էլ շատ եք հետաքրքրվում ուրիշ մարդկանցով, ճիշտ է, ոչ միշտ անկեղծ նկատառումներով:
Զգայուն և հուզական հարաբերություններ ունեք: Զուգընկերոջը հաճախ եք հաճոյախոսություններ անում, ուստի նա ձգտում է մշտապես զարմացնել ձեզ:
Եթե երկուսդ էլ չսովորեք փոխզիջումների գնալ, ձեզ բավական բարդ իրավիճակներ են սպասվում:
Նրբանկատություն դրսևորեք և սկանդալներ մի սարքեք: Աշխատեք զույգի իմիջը պահպանել ցանկացած հանգամանքում:
Հոկտեմբերի 26 – նոյեմբերի 26
Ամեն օր ձեր զույգին նոր արկած է սպասվում: Դուք կարծես երկուսով ներկայացում եք խաղում: Եվ այդ ներկայացման մեջ ամեն ինչի համար տեղ կա՝ նրբության, մեղմության, բոցավառ կրքի, խենթ խանդի:
Ձեր միջև խենթ կիրք է՝ առանց սահմանների և արգելքների: Սերը ձեզ համար առեղծվածային ծես է, որը պետք է ամեն օր անցկացնել:
Վաղ թե ուշ ամուսնության մեջ այդքան բուռն հարաբերությունները ձեզ կճնշեն, կցանկանաք ազատվել այդ կապերից:
Եթե ուզում եք ամուսնությունը հավերժ լինի, համբերությամբ զինվեք: Պատրաստ եղեք, որ զուգընկերը ձեզ ամեն ինչ կտա՝ բացի հանգստից և հարմարավետությունից:
Նոյեմբերի 27 – դեկտեմբերի 27
Երկուսդ շարունակում եք շրջագայել, ընդլայնել աշխարհայացքը, սովորել, սովորեցնել: Եվ այդպես կլինի միշտ:
Ամեն անգամ անկողում նոր բան եք մտածում:
Շատ կարևոր է ամենասկզբից պարզել ազատության սահմանները, որոնք սահմանում եք իրար համար: Ձեր իդեալական միությունը կարող է քանդել սիրային եռանկյունին:
Համատեղ տոներ կազմակերպեք, հյուր գնացեք և շրջագայեք հնարավորինս հաճախ: Միայն վառ և հագեցած կյանքը ձեր ամուսնությանը հնարավորություն կտա երկարատև և երջանիկ լինել:
Դեկտեմբերի 28 – հունվարի 28
Երկուսդ հրաշալի գիտեք՝ ինչ եք ուզում կյանքից և զուգընկերոջից: Ամուսնության մեջ դուք կբացահայտվեք միմյանց առաջ, էքստրավագանտ արարքներ կգործեք:
Ձեր գիշերները լի են նրբությամբ և զուգընկերոջ մասին անկեղծ հոգատարությամբ:
Միայն հարաբերությունների հարցում 100%-ով վստահ լինելը ձեր միությանը հնարավորություն կտա հավերժ տևելու: Երբեք մի խաբեք ձեր զուգընկերոջը:
Միշտ նշված կուրսին հետևեք:
Հունվարի 29 – փետրվարի 19
Ձեր ամուսնության մեջ ընկերությունն առաջին տեղում է: Մշտապես հանգստանում եք ընկերների հետ, միասին երազում եք ապագայի մասին, նաև ամեն ինչում առանձնահատուկ խորհրդանիշեր և նշաններ եք գտնում:
Ձեր շատ գաղափարներ չիրագործված են մնում ձեր խստության պատճառով: Աշխատեք ազատվել արգելքներից անկողնում:
Երկուսդ հակված եք միմյանց իդեալականացնելու, այդ պատճառով հաճախ ստիպված եք լինում ձեր վրայով անցնել հանուն զուգընկերոջ:
Փետրվարի 20 – մարտի 18
Իրար հասկանում եք կես խոսքից և քնքշորեն հոգ եք տանում զուգընկերոջ մասին: Եթե նա սխալ քայլ է անում, նրան միշտ սխալն ուղղելու հնարավորություն եք տալիս:
Ոչ մի դեպքում իրար չեք քննադատում ինտիմ հարցերում: Երկուսիդ դուր են գալիս երկարատև քնքշանքները և նուրբ համբույրները:
Ձեր ամուսնությունը մի մեծ խաբկանք է: Եթե ձեզ դուր է գալիս տառապել, կտառապեք, եթե ուզում եք հավերժ սիրել, այդպես էլ կլինի:
Պարբերաբար մենակ մնացեք, որ հասցնեք կարոտել զուգընկերոջը: