Հիվանդանոցում հանդիպեցի մի 70 ամյա կնոջ ով երեխա չուներ և չի էլ ցանկացել ունենալ. Նրան հարցրեցի արդյո՞ք չի փոշմանել դրա համար

Ես ուզում եմ ձեզ պատմել իմ հետաքրքիր ծանոթության մասին: Ես հիվանդանոցում մաշկաբանի մոտ հերթում էի, բավականին հետաքրքիր կնոջ հետ զրույցի բռնվեցինք: Նա այժմ 70 տարեկան է: Տեսքը կոկիկ, լավ պահված: Բոլորովին նման չէր ծեր կնոջ: Այս կինը գիտակցաբար որոշել էր ապրել իր համար, զբաղվել սեփական կարիերայով:

Առաջին անգամ ամուսնացել է 20 տարեկանում, մինչև 30 տարեկանը ամուսինը չի խոսել երեխաների մասին: Այնուհետեւ, երբ այդ թեման կարևորվել է` նրանք բաժանվել են: Գալինան կարողացել է լավ կարիերա կառուցել, ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հագնվել Ֆրանսիայի բուտիկներում:

60 տարեկանում մահացել է նրա երկրորդ ամուսինը: Գալինան մնացել է մենակ: Այժմ նա գնում է ակումբ` երգելու եւ պարելու համար, սկսել է զբաղվել ֆիննական քայլով: Ակտիվորեն հետևում է սեփական առողջությանը։

Ես հարց տվեցի նրան.

— Իսկ Դուք դեռ չեք ափսոսո՞ւմ, որ երեխա չեք ունեցել: Հիմա ծեր տարիքում միայնակ չէիք լինի:

— Գիտեք, սիրելիս, ոչ, ես չեմ ափսոսում: Քանի որ իմ բոլոր ընկերներուհիները երեխաներ ունեն: Եվ գիտե՞ք ինչ: Նրանք այժմ մենակ են: Բայց, ի տարբերություն նրանց, ես գոնե կարող եմ վճարել մեկին, որը կգնի և կբերի մթերքներ, մի բաժակ ջուր կտա, երբ ես հիվանդ եմ: Իսկ ընկերուհիներիս մասին նույնիսկ իրենց երեխաները չեն հոգա:

Իսկ Դուք համաձա՞յն եք Գալինայի հետ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS