Հիվանդանոցում մի տարեց կնոջ հետ ծանոթացա. Նա երեխաներ չուներ ու ունենալու ցանկություն էլ չի ունեցել. Հարցրեցի չի փոշմանել. Պատասխանը ինձ ուղղակի ապշեցրեց…

Ես ուզում եմ ձեզ պատմել իմ հետաքրքիր ծանոթության մասին: Ես հիվանդանոցում մաշկաբանի մոտ հերթում էի, բավականին հետաքրքիր կնոջ հետ զրույցի բռնվեցինք: Նա այժմ 70 տարեկան է: Տեսքը կոկիկ, լավ պահված: Բոլորովին նման չէր ծեր կնոջ: Այս կինը գիտակցաբար որոշել էր ապրել իր համար, զբաղվել սեփական կարիերայով: Առաջին անգամ ամուսնացել է 20 տարեկանում, մինչև 30 տարեկանը ամուսինը չի խոսել երեխաների մասին: Այնուհետեւ, երբ այդ թեման կարևորվել է` նրանք բաժանվել են: Գալինան կարողացել է լավ կարիերա կառուցել, ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հագնվել Ֆրանսիայի բուտիկներում:
60 տարեկանում մահացել է նրա երկրորդ ամուսինը: Գալինան մնացել է մենակ: Այժմ նա գնում է ակումբ` երգելու եւ պարելու համար, սկսել է զբաղվել ֆիննական քայլով: Ակտիվորեն հետևում է սեփական առողջությանը:

Ես հարց տվեցի նրան.
— Իսկ Դուք դեռ չեք ափսոսո՞ւմ, որ երեխա չեք ունեցել: Հիմա ծեր տարիքում միայնակ չէիք լինի:
— Գիտեք, սիրելիս, ոչ, ես չեմ ափսոսում: Քանի որ իմ բոլոր ընկերներուհիները երեխաներ ունեն: Եվ գիտե՞ք ինչ:
Նրանք այժմ մենակ են: Բայց, ի տարբերություն նրանց, ես գոնե կարող եմ վճարել մեկին, որը կգնի և կբերի մթերքներ, մի բաժակ ջուր կտա, երբ ես հիվանդ եմ: Իսկ ընկերուհիներիս մասին նույնիսկ իրենց երեխաները չեն հոգա:
Իսկ Դուք համաձա՞յն եք Գալինայի հետ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS