«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անօրինական տնտեսական քվոտաներով առաջացած սեփականության խնդիրն այլ կերպ չի կարող լուծվել, քան արյունոտ ռազբորկաների միջոցով: Մյուս կողմից, սա քրեա-օլիգարխիայի քայքայման վերջին ստադիան է, որը հետևում է քաղաքական լծակների կորստին:
Սա կրակոց է նաև օրինականությունից ու Սահմանադրությունից ներկայում ճամարտակող քրեա-օլիգարխիայի քաղաքական ցուցանակ-սպասարկուներին՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակին, որոնք իշխանության են եկել այդ համակարգի փողերով և փորձում են արհեստականորեն երկարացնել այդ մեռյալ համակարգի կյանքը»: