ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են դաշինք կնքել քանի որ եկուսն էլ գաղափարական առումով գտնվում են նույն մակարդակի վրա

«Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը:

Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետև այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են: Եվ ես այլընտրանքն եմ, որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ:

Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես արևմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից են,1 միլիարդանոց շուկայի կողմնակիցն են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները Ռուսաստանում ու Ղազախստանում չեն կամ Բելառուսում, որոնք պատժամիջոնցերի տակ են, և այդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեր վրա»,- այսօր «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև հուշագիր ստորագրելուց հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ բարեկամական ու ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի իրեն, որպեսզի իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS