ՀՀ ժողովրդական արտիստին ժառանգները ծերանոցն են տեղափոխել. մանրամասներ

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻՆ արդեն մի քանի օր է ժառանգները տեղափոխել են ծերանոց, որը գտնվում է Զեյթունում: Դա դեռ բավական չէ, 95-ամյա ժողովրդական արտիստի դուստրերը, հորդորել են ծերանոցի աշխատակիցներին, որ ոչ ոքի չթողնեն իրենց հոր մոտ, որպեսզի հանկարծ չհանրայնացվի իրենց արարքը:

«Իրավունքը» հետեւողականորեն դեռ կանդրադառնա այս թեմային, բայց մինչ այդ հիշենք, որ թատերական կյանքում Ռաֆայել Ջրբաշյանի վաստակն անուրանալի է, նա 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS