ՀՀ նախագահը Արարատ Միրզոյանին նշանակել է ՀՀ առաջին փոխվարչապետի, Տիգրան Ավինյանին՝ փոխվարչապետի պաշտոններում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ փոխվարչապետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը նշանակումների մասին որոշումները կայացրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS