ՀՀ Նախագահը նշանակեց նոր ԱԱԾ տնօրեն

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.


Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Հիշեցնենք, որ մեկ այլ հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ։

Հրամանագրում մասնավորապես ասվում էր՝

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

Այս նշանակման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուղիղ եթերում, որից հետո հեևեցին նախագահի հրամանագրերը։

Տեսանյութը ստորև՝

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS