ՀՀ ոստիկանությունը՝ Էդուարդ Շարմազանովի հայտարարության վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել.

«Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վարաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ:
Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնահատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաև դատաքննության ընթացքում: Ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS