Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժ. Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համակարգ փոխելու և ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետևյալ գործողությունները. 1- հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին, Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձևով և համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ Վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը և, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը»։ |
«ՀՀ վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետևյալ գործողությունները»․ Ժիրայր Սեֆիլյան

Աղբյուրը` Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան էջ