ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը կազատվի պաշտոնից:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է և, բնականաբար, նա կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,-ասաց նա:
Իսկ թե կատարված բռնի գործողությունների համար ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչներ պատիժներ կստանա՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նրանք, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր՝ կիրականացվեն:
«Մյուս մասերով ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական կտրվի՞, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր գործերին պատասխան կտրվի: