Հյուրերը ապշեցին, երբ տեսան հարսնացուին հաշմանդամի սալյակի վրա նստած, բայց րոպեներ անց նրանք սկսեցին արտասվել․․․
Ոչ ոք նման բան չէր սպասում։Ներկայացնում ենք Ջեկի Գոնչերին՝ համարձակ 25-ամյա աղջիկ, ով 17 տարեկանից կաթվածահար էր
պարանոցից մինչև ոտքերի մատների ծայրերը: Իր հարսանիքի ժամանակ աղջիկը հյուրերին այնպես ապշեցրեց, որ բոլորը միաձայն
լաց էին լինում:
8 տարի առաջ Ջեկին լողալիս ողնաշարի սարսափելի վնասվածք ստացավ: Բժիշկներն ասացին, որ նա այլևս երբեք չի քայլի: Թերա-
պիայի առաջին տարիները նրա համար դժոխային էին: Ջեկիից, ով պրոֆեսիոնալ սպորտով էր զբաղվում, մեծ ջանքեր պահանջվե-
ցին նորից սպորտդահլիճ գնալու համարԱղջկա համար մեծ խթան եղավ իր սիրելիի ամուսնության առաջարկությունը:
Հարսանիքից մեկ տարի առաջ նա սկսեց նորից ակտիվորեն մարզվել սպորտ դահլիճում: Հանդիսության ժամանակ հարսնացուն
հաշմանդամի սայլակով գնաց մոր և պապի ուղեկցությամբ:Սակայն մի քանի վայրկյան անց Ջեկին վեր կացավ սայլակից և ինքնու-
րույն գնաց փեսացուի մոտ:Նրա փեսացու Էնդի Գոնչերը չգիտեր սիրելիի այդ անակնկալի մասին և պարզապես չկարողացավ զսպել
արցունքները: Հարսանիքի բոլոր հյուրերը լաց էին լինում:
Դեռ մեկ տարի առաջ Ջեկին չէր կարողանում ոտքի կանգնել նույնիսկ 10 րոպե, իսկ հարսանիքի ժամանակ 45 րոպե կանգնեց հենց
արարողության ժամանակ և 5 ժամ հանդիսության ընթացքում: Ջեկին և Էնդին կատարեցին իսկապես առաջին պարը. նախքան դա
մարզվելու ժամանակ և հնարավորություն չէին ունեցել: