Հնգյակից միակ ողջ մնացած աղջիկն այժմ Instagram-ի էջ ունի

Ռոզին միակ 2-ամյա հայուհին է, որն իր սեփական Instagram-յան էջն ունի։ Ծնողները բացել են այն, քանի որ իրենց դուստրն առանձնահատուկ է ինչպես իրենց, այնպես էլ ողջ Հայաստանի համար։ Երբ Ռոզին մեծանա, մայրիկն ու հայրիկն անպայման կպատմկեն նրան, թե ինչ հրաշք էր նրա ծնունդը։

Փոքրիկը Վարդան Կարապետյանի և Լուսինե Պողոսյանի ընտանիքում ծնված հինգ երեխաներից միակն է, ով ողջ է մնացել։ Չորս աղջիկ և մեկ տղա․ այսպիսի ծնունդ Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունեցել։ Գանձապահ Վարդանը և նրա կինը՝ Լուսինեն, բոլոր երեխաների համար անուններ էին որոշել՝ Լիլիթ, Աննա, Ռոզի, Թեհմինե և Արա։

Ողջ մնաց միայն Ռոզին Այժմ փոքրիկը նվերներ և խաղալիքներ է ստանում հինգի փոխարեն։ Ռոզին դեռևս շատ հետևորդներ չունի, բայց նրա ծնողներին դա չի հուզում։

Կարևորը, որ ողջ աշխարհը կկարողանա տեսնել, թե ինչպես է մեծանում այս յուրահատուկ երեխան՝ փոքրիկ հայուհին, ով ապրում է երեք քույրիկների և եղբոր փոխարեն ևս։ Իսկ երբ Ռոզին մեծանա, կսկսի ինքնուրույն վարել իր էջը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS